Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
24.02.2017,
11:54
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով «Ծառուկյան դաշինքի» պատասխանատու Իվետա Տոնոյանին։
Նրա խոսքով, քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է, բայց բացի Ծառուկյանի կողմից տարվող քարոզարշավից զուգահեռաբար կգործեն նաև այլ քարոզչական խմբեր
Այն հարցին, թե ինչպես են դիմակայելու հակաքարոզչությանը, Տոնոյանը պատասխանել է, որ «հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է»,– ավելացնելով, որ առաջնորդվելու են բացառապես դաշինքի ծրագրերի քարոզչությամբ և փորձելու ենք չմտնել այդ կարգի բանավեճերի մեջ: -0-