ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» - «Գործարանային» կայարանների հատվածում հինգշաբթի ժամը 16։01–ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի Facebook–ի էջը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։
Գնացքն անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով, և ուղևորափոխադրման բնականոն ընթացքը վերականգնվել է։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար»,– ասվում է հաղորդման մեջ։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում