415.24
4.83
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Տատիկի կորած դիակի հետքերով. մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին

21:02
02 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ենք տեղեկացել, որ տատիկիս դին հուղարկավորել են Նոր Հաճն քաղաքում։  Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ հղում անելով Մարիամ Մալխասյանին, ով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն տատիկի դին մինչ այդ պահը իրենք չեն կարողացել գտնել։

Загружается новость ... "Лево"

«Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց։ Մենք չգիտենք, թե ովքեր են հուղարկավորել մեր տատիկին, մենք միայն գիտենք այն, որ հուղարկավորել են։ Ոստիկանությունից մեզ կասեն հետագա անելիքներն ու գործողություններ»,– հայտնել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին անհետացել էր կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին: Դեպքի առթիվ ահազանգել էր ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում էլ իր հերթին դիմել էր մահացած տատիկի թոռնիկը՝ նշելով, որ նրանք դիմել են և Առողջապահության նախարարություն, և պարետատուն, բայց լուծում չեն ստացել: Նաիրա Զոհրաբյանի ահազանգին իր հերթին արձագանքել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Մարիամի խոսքով, տատիկի մոտ գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։

«Մեզ ասել էր, որ իր մոտ բան կա, որը պետք է մեզ փոխանցի։ Ես գիտեի, որ իր մոտ փող կա, ասաց՝ բան կա, պիտի փոխանցեմ։ Ասացի՝ դա հետո, որ գանք՝ կվերցնենք։ Բայց եղբայրս էլի գնաց, սակայն չէր կարելի ներս մտնել։ Դրանից հետո, երբ խոսում էինք, տատիկն ասաց, որ վստահելի մարդ չկա, որ հետն ուղարկեմ դա։ Մենք էդ ամենը փոխանցեցինք բժշկին, որ մեր տատիկի մոտ փող կա և չգիտի՝ ոնց մեզ փոխանցի։ Ինքն էլ ասաց՝ մենք կառգրավենք, դուք կգաք՝ կվերցնեք։ Ոչ մեկ իրավունք չունի վերցնելու այդ գումարը։ Երբ տատիկը մահացավ, գնացինք իրերը վերցնելու ու գումարը չգտանք։ Եղբայրս ասել է, որ գումարը չկա, բայց հրաժարվեցին, որ գումար է եղել տատիկի մոտ։ Դե, իհարկե, եղբայրս ասել է՝ գողին ձեր մեջ փնտրեք, բժիշկը վիրավորական արտահայտություններ է արել եղբորս հասցեին, վերջինս էլ՝ նրան»,- պատմեց նա։

Մարիամը նաև նշել է, որ տատիկի հետ միայն մի քանի օր են հեռախոսով շփվել, որովհետև իրենց ասել են, որ տատիկը չի ուզում հեռախոսով խոսել։ Իրենք էլ ենթադրել են, որ վիճակը ծանր է, դրա համար չի կարող խոսել։

«Ճիշտ է՝ տատիկը կտրուկ է, բայց շատ քաղաքավարի է։ Ու չգիտես ինչո՞ւ մի քանի օր հետո բժիշկն ասում է, որ տատիկը խփել է սանիտարին։ Զարմացանք, որ 82 տարեկան, կայուն ծանր վիճակում գտնվող կինը հարվածում է սանիտարին։ Մտածեցինք՝ մեծ կին է, պահի տակ բան է եղել, ասացինք՝ լավ։ Հաջորդ օրը ասացին, որ ճանկռել է սանիտարին, էլի զարմացանք, հենց էնպես ինքը նման ագրեսիա չէր դրսևորի։ Այսօր էլ, երբ եղբայրս վերցրել էր հեռախոսը, տեսել էր, որ հեռախոսից գումար է փոխանցվել։ Հարցը գումար չէր, հարցը երևույթն էր, որ մարդը մահանում է, բայց իր հեռախոսից գումար են փոխանցում»,- պատմել է նա։

Մեր հարցին, թե ի՞նչ բացատրություն են տվել, Մարիամն ասաց, որ ասել են, թե իրենց են ցանկացել զանգել, բայց հեռախոսի մեջ գումար չի եղել, և տատիկի հեռախոսից գումար են փոխանցել իրենց համարին, որ զանգեն։

«Եղբայրս էլ ասել է՝ այդ հարցերով դու՝ որպես քույր ի՞նչ իրավունք ունես զբաղվելու և հետո էլ, եթե զանգում էիր մեզ, տատիկիս հեռախոսով զանգեիր։ Հետո էլ ասել են, որ ուրիշ հիվանդի հարազատներին պետք է զանգեին, իրենց մոտ գումար չի եղել և փոխանցում են կատարել։ Այդպես ենթադրեցինք, որ տատիկի թոշակի գումարն էլ, որ կար, էլի իրենք տարել են, և որ տատը նման ագրեսիա է դրևսորել, հենց այնպես չի դրսևորել, որովհետև այդ գումարը իր ձեռքի մեջ պահած է եղել»,- ասել է նա։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում