Սուրենյանը բարի լուր է հայտնում

03.09.2017, 13:59
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook-ում:
Սուրենյանը բարի լուր է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook-ում:

Օդերևութաբանը նշել է, որ ջերմաստիճանի որոշակի նվազում է սպասվում:

«Ժողովուրդ ջան ամսի 7-ից մի փոքր հովանում է, Երևանում կդառնա +33...+34»,- գրել է նա: 

Միաժամանակ, սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետության տարածքում սպասվում է հրդեհավտանգ բարձր մակարդակ:

նշված ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: 

Ցերեկային ժամերին Երևանում օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան, գիշերային ժամերին` 19-21: -0-