Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարի տեղեկությունները կեղծ են․ ՊՆ

28.04.2025, 11:44
ՊՆ–ն հերքում է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարի մասին տեղեկությունները
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարի տեղեկությունները կեղծ են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը», – նշել է Թորոսյանը։