415.24
4.83
386.52
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ստահակներին չեն լսում, նրանց վճարում են, հետո` մոռանում. Պահեստազորի սպաները Ժիրինովսկու մասին

17:14
05 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Պահեսազորի սպաների համահայկական միությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ քննադատել է Հայաստանի մասին ՌԱԴԿ առաջնորդի վերջին արտահայտությունները:

Ժիրինոսկին, ելույթ ունենալով Լայֆի «Առաջ» ռադիոհաղորդման եթերում, հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից, հակառակ դեպքում Հայաստանի վերջը կգա: «... Եվ թքած ունենք Հայաստանի վրա։ Ի՞նչ է Հայաստանը մարդկանց համար», ասել է ՌԱԴԿ առաջնորդը:

Ներկայացնում ենք «Պահեսազորի սպաների համահայկական միության» հայտարարության տեքստը.

«Որքան մեզ զսպեցինք, բայց չկարողացանք լուռ մնալ ու չանդրադառնալ երբեմն լրատվամիջոցների կողմից անթաքույց վրդովմունքով և հումորով առաջին էջեր բարձրացվող «քաղաքական գործիչ» Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությանը Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին:

Մենք սպաներ ենք, տասնամյակներ շարունակ մեզ Հայրենիքի պաշտպանություն, արարող ժողովրդի ու զինվորների կյանք է վստահվել: Մենք պատվով ծառայել ենք անծայրածիր Խորհրդային Միության զինված ուժերում, հետո` Հայկական բանակում: Հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդել ենք ո´չ միայն զորավարժարաններում, այլև մարտադաշտերով ձգվող խրամատներում:

Ռուս, բելառուս, ղազախ ու այլ երկրներից եկած մարտիկների հետ արևի տակ վերջին կում ջուրն ենք կիսել, ձյուների մեջ սառչող մեր մարմիններով տաքացրել իրար, միմյանց մեր վերքերից հոսող արյունն ենք փոխներարկել: Որովհետև մարդ էինք ու այդպիսին էլ մնացինք:

Այդ ընթացքում նվիրյալներ, վախկոտներ ու դավաճաններ շատ ենք տեսել: Ու հիշում ենք նրանց: Բայց նաև տեսել ենք ո´չ մարդկային մի տեսակ, ում «ծախու շո´ւն» էինք անվանում և զինվորներին սովորեցնում էինք զգույշ լինել նման բազմադեմ, բայց իրականում մարդկային դիմագիծ չունեցող տականքներից:

Աստվածաշնչյան Հայաստանի հողին շատերն են փորձել թքել, բայց պատմությունը վկայում է, թե որչափ անփառունակ է եղել նրանց վախճանը: Մի դավաճան ունեինք` մելիք ֆրանգյուլը: Նույնը փորձեց նա անել, բայց շուրջ երեք հարյուրամյակ հայ ժողովո´ւրդն է թքում նրա գերեզմանին: Այ սրիկա´, ֆրանգյուլը, ում անունը հայերենում այլևս փոքրատառով է գրվում, մինչ դավաճան դառնալը գոնե մելիք էր եղել, դո՞ւ քեզնից ի՞նչ ես ներկայացնում, վաղն ի՞նչ ես լինելու, ու ինչո՞ւ ես կարծում, թե քեզ միշտ վճարելու են:

Հասկացի´ր, որ քեզ նմանները երբեք չեն կարող օգտվելով աշխարհաքաղաքական խաղերի ստոր ու այսրոպեական վայրիվերումներից, հայ-ռուսական դարավոր եղբայրությունը վերածել ինչ-որ ապրանքադրամային հարաբերությունների»: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ