Սփյուռքահայ համայքները` քարտեզի վրա. Հայաստանն անցնում է նոր նախաձեռնության իրագործմանը

31.10.2019, 15:48
2020 թվականից ծրագրվում է ստեղծել սփյուռքահայ բոլոր համայնքների քարտեզ
Սփյուռքահայ համայքները` քարտեզի վրա. Հայաստանն անցնում է նոր նախաձեռնության իրագործմանը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2020 թվականից ծրագրվում է ստեղծել սփյուռքահայ բոլոր համայնքների քարտեզ, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ընդհանուր ծրագրի իրագործումը կարժենա շուրջ 323 մլն դրամ (մոտ $680 հազ)… Այն գործարկելու համար մեզ անհրաժեշտ է 115 մլն դրամ (գրեթե $244 հազ)»,- ասաց նա 2020 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ:

Սինանյանի խոսքով, ծրագիրն ուղղված է սփյուռքի հնարավորությունների բացահայտմանն ու դրանց կիրառմանն ապագայում:

Տարբեր գնահատականներով, հայերի թիվն աշխարհում կազմում է 10-ից 12 մլն: Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը, վիճակագրական տվյալների համաձայն, կազմում է շուրջ 2.9 մլն:

Հայկական առավել խոշոր օտարերկրյա համայքները գտնվում էն Ռուսաստանում (մոտ 1,7-2 մլն հայ), ԱՄՆ-ում (ավելի քան 1 մլն), Ֆրանսիայում (800 հազ), Արգենտինայում (380 հազ), ինչպես նաև Լիբանանում (նախքան ռազմական գործողությունների սկսվելն այնտեղ ապրում էր 250 հազար հայ), Սիրիայում (նախքան պատերազմը` 100 հազար), Իրանում (80 հազ): --0--