Սպիտակի ԲԿ-ում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել
30.10.2020,
16:47
Սպիտակի ԲԿ-ում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակի ԲԿ-ում տեղի է ունունեցել պայթյուն: -0-