Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը (ՖՈՏՈ)

03.04.2020, 14:04
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը. ՖՈՏՈ
Սպասված հանդիպում. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված աղջնակին տարիների դադարից հետո տեսակցել է հարազատ եղբայրը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:     

Загружается новость ... "Лево"
                                    

«Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- նշել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13–ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել, առայժմ` բժիշկների օգնությամբ։-0-