438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Սպանդանոցային մորթի պահանջը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը, բայց մի պայմանով. Փաշինյան

19:49
22 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սպանդանոցային համակարգին անցնելու հետ կապված բողոքներին ու խնդիրներին։

«Արդյոք մենք պե՞տք է անցնենք սպանդանոցային համակարգի։ Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի ստանդարտի և վարկանիշի հարց է։ Արդյո՞ք մեր սիրելի այն հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ հարցերի վերաբերյալ ունեն արդարացի փաստարկներ»,– հարց է հնչեցրել վարչապետը։

Загружается новость ... "Лево"

Վարչապետը նշել է, որ պատճառը, թե ինչու չկա անհրաժեշտ քանակով սպանդանոցներ, այն է, որ անընդհատ այդ որոշումը հետաձգվում է, որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման շինարարության պրոցեսի մեջ են զգուշանում են կառավարության հետաձգումների պատճառով։   


Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել և լուծում առաջարկել այս առիթով։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կառավարությունը մարզպետարանների և ՍԱՏՄ-ի հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ։

 «Հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը կլուծի»,– հավելել է նա։

Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ մինչև այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ.

«Աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլևս չենք վերադառնալու։ Մինչեւ փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։ Մինչեւ մարտի 1-ը այս ֆինանսավորումը կբացենք, մինչեւ հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել։ Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերը, մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երևանի սուպերմարկետների, ռեստորանային և հանրային սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»,– նշել է վարչապետը։ 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երևանում մսավաճառները և անասնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում` պահանջելով վերանայել սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջը, որն ուժի մեջ է մտել 2020թ.–ի հունվարի 15–ից։ Մասնավորապես, դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ գործող սպանդանոցները բավարար չեն մսի պահանջարկը բավարարելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանը հունվարի 17-ին հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և անասնաբույծների հետ։ Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը: Հանդիպմանը նշվել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու