Մոսկվայում հայտարարել են, որ փոթորիկ է սպասվում

28.07.2015, 21:49
Մոսկվայում ԱԻՆ–ը նախազգուշացնում է, որ եղանակային պայմանները վատանալու են, սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ և ուժեղ քամի, հայտնում է Газета.Ru–ն` հղում անելով Մոսկվայի ԱԻՆ ԳՎ կայքին։
Մոսկվայում հայտարարել են, որ փոթորիկ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում ԱԻՆ–ը նախազգուշացնում է, որ եղանակային պայմանները վատանալու են, սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ և ուժեղ քամի, հայտնում է Газета.Ru–ն` հղում անելով Մոսկվայի ԱԻՆ ԳՎ կայքին։

«Հուլիսի 28–ի ժամը 16։00–ից մինչև հուլիսի 29–ի ժամը 06։00 Մոսկվայում սպասվում է հորդառատ անձրև, տեղ–տեղ` ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մետր/վայրկյան»,– ասվում է գերատեսչության կայքում։

ԱԻՆ–ը նախազգուշացնում է, որ ամպրոպի ժամանակ կարկտակայաններով չզինված օբյեկտների վնասվելու հավանականություն կա։

Հորդառատ անձրևի ժամանակ հնարավոր է առանձին տարածքների թրջվելը, տրանսպորտի շարժման դժվարացումը, ՃՏՊ–ների թվի ավելացումը։

Գերատեսչությունը խնդրում է փակել տարածքների պատուհանները, ավտոմեքենաները կանգնեցնել ավտոտնակներում, փողոցում գտնվելու դեպքում` շրջանցել գովազդային վահանակները և անկայուն շինությունները։ Նախօրեին Շերեմետևոյում ամպրոպից տուժել են երկու Boeing ինքնաթիռներ։ Հորդառատ անձրևների ու ամպրոպների պատճառով Մոսկվայում գրեթե 300 ավիաչվերթեր հետաձգվել են։-0-