Մեկ ամիս առաջ վթարի ենթարկված գորշ արջը վայրի բնություն է վերադարձել (ՖՈՏՈ)

24.10.2024, 16:24
Մոտ մեկ ամիս առաջ ավտովթարի ենթարկված արջը վայրի բնություն է վերադարձել. ՖՈՏՈ
Մեկ ամիս առաջ վթարի ենթարկված գորշ արջը վայրի բնություն է վերադարձել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վայրի բնություն է վերադարձել մեկ ամիս առաջ վթարված գորշ արջը, հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

«Մոտ մեկ ամիս առաջ ավտովթարի ենթարկված արջը բուժում է ստացել FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) և վերադարձվել է վայրի բնություն։ Այս ամբողջ ընթացքում մեր սիրելի գործընկեր International Animal Rescue-ն եղել է մեր կողքին

Վնասված արջին պատվաստվել է մեր կենդանաբույժի կողմից, ստուգվել է կատաղության ու այլ հիվանդությունների առկայության համար։

Արջը հաջողությամբ ազատ արձակվեց հայկական լեռներում։ Արջին անվանակոչել ենք Ռիքի՝ ի պատիվ կատակերգու Ռիքի Ջերվեյսի։ Ազատ արձակման գործողությանը ներկա են գտնվել FPWC և IAR մասնագետները, ներկայացուցիչներ ՇՄՆ-ից և Վայոց ձորի մարզպետարանից, ինչպես նաև հատուկ հյուր՝ հայտնի դերասան և IAR աջակից Փիթեր Իգանը»,- նշված է հայտարարության մեջ։

медведь

медведь

медведь


Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի էր ենթարկել գորշ արջի: