7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

24.10.2024, 10:28
7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում կլինի Երևանի Ավան վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Ավան-Առինջ 2 Թաղ. ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։