1 ամիս միակողմանի փակ կլինեն մայրաքաղաքի որոշ փողոցներ
24.10.2024,
15:31
Փողոցներ են փակ լինելու․ Քաղաքապետարանը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»,-նշված է հաղորդագրության մեջ։

