Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ղեկավարությամբ՝ Քաղաքաշինության և հողային հանձնաժողովի նիստի ժամանակ իշխանությունները երկարաձգել են Հայ Առաքելական Եկեղեցու տաճարի և նստավայրի կառուցման ժամկետները, հաղորդվում է շինարարության ներդրումային նախագծերի իրականացման ապահովման և շինարարության բնագավառում հսկողության Մոսկվայի կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նյութերում պարզաբանվում է, որ իշխանությունները որոշել են երկարաձգել Կենտրոնական վարչական շրջանում՝ Տրիֆոնովսկայա փողոց, 24 հասցեում տաճարի և նստավայրի կառուցման ներդրումային պայմանագրի իրականացման ժամկետը:
«Այդ օբյեկտի կառուցողն է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնական կրոնական կազմակերպությունը: Կառուցող կազմակերպությունը շինարարությունը սկսել է 2008թ.-ի հունվարին՝ սեփական միջոցների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կամավոր նվիրատվությունների հաշվին: Միաժամանակ հիմնական շինմոնտաժային աշխատանքներն արդեն ավարտված են, մնում է ներքին վերանորոգումը, հաղորդակցություն անցկացնել և տաճարի շենքի պատերը գրանիտով պատել»,- նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:--0--