ԱԻՆ-ը դուրս է հանում փրկարարներին Տուվայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած տարածքից

29.12.2011, 19:23
ԱԻՆ-ը դուրս է հանում փրկարարներին Տուվայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած տարածքից

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենի/. Ռուսաստանի ԱԻՆ-ը Տուվայի տարածքից դուրս է հանում փրկարարական խմբերին դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ Սիբիրիի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ 6,7 մագնիտուդով և MSK-64 12-բալանոց սանդղակով էպիկենտրոնում գրանցված 9,5 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Տուվայի Կաա-Խեմսկի շրջանում՝ Կիզիլից 100 կմ հարավ-արևելք՝ 10 կմ խորության վրա: 2-5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Տիվայում, Խակասիայում և Ալթայում, ինչպես նաև Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում, Իրկուտսկում, Տոմսկում, Կեմերովոյի և Նովոսիբիրսկի շրջաններում: Զոհեր և ավերածություններ չկան:

«Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին ՌԴ ԱԻՆ-ը Իլ-76 ինքնաթիռը «Ցենտրոսպաս» փրկարարական ջոկատին, փրկարարական 179-րդ կենտրոնի փրկարարներին և հոգեբաններին Կիզիլից տեղափոխել է Պոդմոսկովիեի «Ռամենսկոե» օդանավակայան», - տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:-0-