412.76
4.77
386.62
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Եդինայա Ռոսիայի» անդամները կընդլայնեն իրենց խմբակցության նախագահությունը Պետդումայում

15:01
26 Դեկտեմբերի 2011

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները ծրագրում են կրճատել Դումայի իրենց խմբակցության աշխատակազմը 10 տոկոսով՝ 60-62 մարդով, ինչպես նաև էապես ընլայնել խմբակցության նախագահությունը՝ 17-ից մինչև 51 մարդ, լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Անդրեյ Վորոբյովը:

«Մենք կուղղենք առաջարկը, որպեսզի լրացուցիչ կրճատենք «Եդինայա Ռոսիայի» խմբակցության աշխատակազմը 10 տոկոսով»,- երկուշաբթի ասել է Վորոբյովը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա՝ խմբակցության աշխատակազմը պետք է բաղկացած լիներ 73 մարդուց: Վորոբյովը հիշեցրել է, որ ի սկզբանե խմբակցության աշխատակազմը որոշված է եղել կրճատել 5 տոկոսով՝ մինչև 69 մարդ, սակայն այնուհետև կուսակցության անդամները որոշել են հավելյալ ավելի լուրջ կրճատում կատարել: Վորոբյովը համոզմունք է հայտնել, որ այդ առաջարկը հավանության կարժանանա խմբակցության առաջիկա նիստում:

Ըստ նրա՝ ԵՌ-ն կընդլայնի խմբակցության նախագահության կազմը, որպեսզի առավելագույն թվով պատգամավորներ կարողանան մասնակցել հարցերի քննարկման նախնական փուլին: Նա նշեց, որ խմբակցության նախագահությունում կընդգրկվեն խմբակցության ամենաակտիվ անդամները:

Վորոբյովի խոսքով՝ մասնավորապես, խմբակցության նախագահությունում, բացի փոխխոսնակներից և կոմիտեների ղեկավարներից, կընդգրկվեն այն կոմիտեների փոխնախագահները, որոնց նախագահներն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են:

Վորոբյովը նշեց, որ ղեկավար պաշտոնների տեղաբաշխման ժամանակ Պետդումայում 15 կոմիտեներ գլխավորեցին եդինոռոսները, իսկ 14-ը՝ ընդդիմության ներկայացուցիչները: Վորոբյովը հիշեցրել է, որ յուրաքանչյուր կոմիտեում կլինի ղեկավարի երկուական տեղակալ, ընդ որում՝ մեկը եդինոռոս կլինի, իսկ երկրորդը՝ ընդդիմադիր: Բացի այդ, կոմիտեներում կլիեն ղեկավարի 87 «սովորական» տեղակալներ, 43-ը նրանցից կլինեն ԵՌ-ից, իսկ 44-ը՝ ընդդիմադիր կուսակցություններից:

«Եդինայա Ռոսիան» ունի 238 մանդատ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում