Բուհերի ռեկտորները ժխտում են, որ ուսանողներին ուղարկել են մասնակցելու քաղաքի կենտրոնում անցկացվող քաղաքական ակցիաներին

08.12.2011, 11:50

Բուհերի ռեկտորները ժխտում են տեղեկությունն այն մասին, թե իրենց ուսանողներին դասերից կտրել և ուղարկել են Մոսկվայի կենտրոն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությանն աջակցելու նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե մի քանի համալսարանների ուսանողների ազատել են դասերից, որպեսզի նրանք մասնակցեն «Եդինայա Ռոսիա»-ի հանրահավաքին ու կազմակերպված համերգին:

«Այսօր իմ բոլոր ուսանողները ներկա են եղել դասին, և թե որտեղից է հայտնվել նման տեղեկություն, ես դժվարանում եմ պատասխանել: Իմ ուսանողները շատ լավ գիտեն, որ առանց հարգելի պատճառի բաց թողած 16 ժամը համալսարանից հեռացնելու պառճառ կարող  է դառնալ»,- ՌԻԱ Նովոստիին է ասել Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Վասիլի Ժուկովը:

Նա ավելացրել է, որ նման հրահանգ միայն ինքը կարող էր տալ:
«Ես նման հրահանգ չեմ տվել: Պրոռեկտորներից ոչ ոք չէր կարող նման բան անել, բացառվում է: Դեկանները պատասխանատու են մասնագետների պատրաստման և ոչ թե աշխատանքի որևէ այլ ուղղության համար»,- նշել է Ժուկովը:--0-