Հոգեբանական օգնության միասնական ցանց է նախատեսվում գործարկել 2012 թ.-ին. ՌԴ գլխավոր հոգեբույժ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2012 թ.-ին նախատեսվում է Հոգեբանական 24-ժամյա օգնության միասնական դաշնային ցանց գործարկել, հայտարարել է ՌԴ գլխավոր հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն:
Թաթարստանը շրջաններից առաջինն է, որտեղ հոգեբանական օգնության ցուցաբերման նմանատիպ կենտրոնացված համակարգ է ստեղծվել, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Կեկելիձեն Կազանում հոգեբանական ծառայության բացման արարողությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր դժվար է կյանքը պատկերացնել առանց համակարգչի և ինտերնետի: Եվ անգամ հոգեբանական օգնության նման նուրբ ոլորտում չի կարելի գործել առանց առցանց ռեժիմի: Այսինքն, հիվանդի և հոգեբանի միջև փոխգործակցությունը պետք է ընթանա իրական ժամանակի ռեժիմում: Եվ միայն նման կերպ հնարավոր կլինի պահպանել հոգեբանական աշխատանքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ գործ ունենալ այն ամենի հետ, ինչ զգում է հիվանդն «այստեղ և հիմա»», - կարծում է Կեկելիձեն:-0-