422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանին վստահելի գործընկեր է համարում ռուսների ընդամենը 7%-ը. ՀԿՈՒՀԿ

12:30
16 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման՝ ռուսների միայն 7 տոկոսն է Հայաստանին վստահելի գործընկեր համարում:

ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերների եռյակը չի փոխվել՝ առաջին տեղում է Ղազախստանը, որը զգալիորեն ամրապնդել է իր վարկանիշը (2010 թ.-ին Ղազախստանի օգտին է պատասխանել հարցվածների 37 տոկոսը, 2011 թ.-ին՝ 42 տոկոսը): Կրկին երկրորդ տեղում հայտնված Բելառուսը բարելավել է վստահության իր վարկանիշը՝ հասցնելով 36 տոկոսի (2010 թ.-ին այն 23 տոկոս էր): Ուկրաինան, որը երրորդ տեղն է զբաղեցրել, նվազեցրել է իր ցուցանիշը (2010 թ.-ին գրանցված 21 տոկոսից մինչև 15 տոկոս):

ԱՊՀ մնացած երկրները շատ ավելի հազվադեպ են նշվում ռուսների կողմից՝ Հայաստան (7 տոկոս), Ադրբեջան (5 տոկոս), Մոլդովա, Ուզբեկստան, Ղրղզստան (3-ական տոկոս), Թուրքմենստան (2 տոկոս): Վրաստանին և Տաջիկստանին վստահում է հարցվածների միայն 1 տոկոսը:

Ռուսների կարծիքով՝ Ղազախստանը նախկինի պես մնում է ԱՊՀ տարածքում ամենակայուն և հաջող պետությունը (42 տոկոս, 2010 թ.-ին ՝ 34 տոկոս): Երկրորդ տեղում է Բելառուսը (35 տոկոս, 2010 թ.-ին՝ 31 տոկոս): Առաջատարների եռյակը էական տարբերությամբ եզրափակում է Ուկրաինան՝ փոքր ինչ նվազեցնելով ցուցանիշը՝ 17 տոկոս (2010 թ.-ին՝ 19 տոկոս):

Այնուհետև գալիս են Հայաստանն ու Ադրբեջանը (9-ական տոկոս), Մոլդովան (5 տոկոս), Թուրքմենստանը (4 տոկոս), Ուզբեկստանը (4 տոկոս), Վրաստանը (3 տոկոս): Ռուսների կարծիքով՝ ավելի պակաս կայուն պետություն է Տաջիկստանը (1 տոկոս):

ԱՊՀ երկրների առաջնորդների թվում ռուսների շրջանում առավել շատ վստահություն է վայելում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը (37 տոկոս՝ 2010 թ.-ին գրանցված 32 տոկոսի համեմատ): Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի նկատմամբ վստահության մակարդակն աճել է՝ նախորդ տարի գրանցված 28 տոկոսի համեմատ (16 տոկոս և 2010 թ.-ին վարկանիշում երկրորդ հորիզոնականը): Առաջնորդների եռյակը եզրափակում է Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը, որի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է (2010 թ.-ի 17 տոկոսից՝ դառնալով 12 տոկոս):

Այնուհետև գալիս են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (7 տոկոս), ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (6 տոկոս), Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը (3 տոկոս), Ղրղզստանի նախագահ Ռոզա Օտունբաևան, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միհախ Գիմպուն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին (2-ական տոկոս): Ռուսաստանցիների վստահության ամենացածր վարկանիշը Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռախմոնինն է (1 տոկոս):

ՀԿՈւՀԿ-ի կողմից անցկացված համառուսական հարցումն անցկացվել է 2011 թ.-ի հոկտեմբերին: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի և հանրապետությունների 138 բնակավայրերից: Վիճակագրական անճշտությունները չեն գերազանցում 3,4 տոկոսը:

ԱՊՀ և Բալթյան երկրներում հարցումն անցկացվել է 2011 թ.-ի հոկտեմբերին: Հարցմանը մասնակցել է 4577 մարդ Բելառուսում (1077 մարդ), Ղրղզստանում (1500 մարդ), Ադրբեջանում (1000 մարդ), Լիտվայում (1000 մարդ):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ