ԱԻՆ-ը զգուշացնում է Մոսկվայում ուժեղ քամու պատճառով հնարավոր վթարների մասին

08.11.2011, 17:52
ԱԻՆ-ը զգուշացնում է Մոսկվայում ուժեղ քամու պատճառով հնարավոր վթարների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արեմնիա/. Մոսկվայի փրկարարները զգուշացնում են երեքշաբթի էլեկտրահաղորդալարերի խափանման և ավտոտրանսպորտային պատահարների հնարավորության մասին Մոսկվայում ուժեղ քամու պատճառով, որը արագությունը վայրկյանում կարող է հասնել 17 մետրի:

«Վայրկյանում 12-17 մետր արագությամբ քամու պատճառով (14:00-20:00) հնարավոր է էլեկտրահաղորդալարերի, ավտոտրանսպորտի, լայնաֆորմատ գովազդային կոնստրուկցիաների խափանում, ծառերի, թույլ ամրացված կոնստրուկցիաների փլուզում, որը կարող է հանգեցնել խցանումների», - տեղեկացնում է ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԻՆ-ը կոչ է անում Մոսկվայի բնակիչներին և հյուրերին փողոցներում լինել ուշադիր և զգույշ: «Դառնալով արտակարգ միջադեպի ականատես՝ հարկավոր  է զանգահարել քաղաքի ԱԻՆ-ի ծառայություններ», - խորհուրդ են տալիս փրկարարները:-0-