«Յեդինայա Ռոսիա» կուսակցության անդամները նոյեմբերի վերջին կայանալիք համագումարի ժամանակ կառաջադրեն Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում. Գռիզլով

06.10.2011, 16:27
«Յեդինայա Ռոսիա» կուսակցության անդամները նոյեմբերի վերջին կայանալիք համագումարի ժամանակ կառաջադրեն Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում. Գռիզլով
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ պետդումայի խոսնակ և «Յեդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովը հաստատել է, որ կուսակցության համագումարը, որի ընթացքում ՌԴ վարչապետ և կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը կառաջադրվի նախագահի պաշտոնում, տեղի կունենա նոյեմբերի վերջին:

«Նոյեմբերի վերջին կայանալիք համագումարի ժամանակ «Յեդինայա Ռոսիա» կուսակցությունը կառաջադրի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում», - հինգշաբթի լրագրողներին ասել է նա Տուլայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հիշեցրել է, որ ըստ գործող օրենքի՝ նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը որոշում է Դաշնային խորհուրդը:

«Յեդինայա Ռոսիա» կուսակցությունը չի ձգձգի նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման հարցը, վստահեցրել է Գրիզլովը: «Քանի որ մենք նրան (թեկնածուին) արդեն որոշել ենք: Ընտրությունների ամսաթվի հրապարակման օրը մենք կանցկացնենք մեր համագումարի երրորդ օրը: Կարծում եմ, որ դա կլինի մոտավորապես նոյեմբերի 20-ը», - ասել է նա:-0-