Մեդվեդևը պահանջում է միջէթնիկական խտրականության կոչեր թույլ չտալ Դումայի ընտրություններից առաջ

29.08.2011, 17:34
Մեդվեդևը պահանջում է միջէթնիկական խտրականության կոչեր թույլ չտալ  Դումայի ընտրություններից առաջ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պահանջում է միջէթնիկական խտրականության բորբոքման կոչեր և անօրինական այլ գործողություններ թույլ չտալ  Դումայի ընտրություններից առաջ:

Երկուշաբթի պետության նախագահը հայտնել է, որ հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 4-ին Պետական դումայի ընտրություններ անցկացնեկու մասին: Այդ կերպ պետության ղեկավարը նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկ է տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետք է կարողանալ հաղթել, բայց նաև պարտվել: Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում անհրաժեշտ է բացառել ազգամիջյան և միջէթնիկական խտրականության փորձերը: Սա կտրականապես անընդունելի է, ինչպես նաև անօրինական գործողությունների ցանկացած կոչերը»,- ասել է Մեդվեդևը քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ դա ոչ թե խնդրանք է, այլ իր «բացարձակ պահանջը»:

«Նման կոչերն ամենավճռական կերպով կկասեցվեն, իսկ դրանք կատարող անձինք կպատժվեն»,- նախազգուշացրել է պետության ղեկավարը: -0-