Ռուսաստանի բժշկությանը կադրային աղետ է սպառնում. Ռոշալ

24.08.2011, 17:34
Ռուսաստանի բժշկությանը կադրային աղետ է սպառնում. Ռոշալ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ազգային բժշկական պալատի նախագահ, Մոսկվայի հրատապ մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռոշալը կարծում է, որ պետական կազմակերպություններից մասնավոր կազմակերպություններ բժիշկների տեղափոխման պատճառով առաջիկա տարիներին ռուսական բժշկությանը կադրային աղետ է սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք շարժվում ենք դեպի կադրային աղետ, քանի որ պետականից դեպի մասնավոր հոսք է տեղի ունենում», - չորեքշաբթի Պսկովում կայացած «Մունիցիպալ առողջապահությունը ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության օրենսդրական նախաձեռնությունների լույսի ներքո» համաժողովի ժամանակ ասել է Ռոշալը:

Նրա խոսքերով՝ մասնագետների տեղափոխումը կապված է մասնավոր հատվածում ավելի բարձր աշխատավարձերի հետ, աշխատավարձերի տարբերությունը կազմում է շուրջ 70 հազար ռուբլի:

Ռոշալի կարծիքով՝ այսօրվա բժշկության ևս մեկ կադրային խնդիր է երիտասարդ մասնագետների համար որակավորման բարձրացման պայմանների բացակայությունը: -0-