«Աէրոֆլոտը» փոխել է բեռնափոխադրման նորմերը

Խոշոր ռուսական ավիափոխադրող «Աէրոֆլոտ՝ ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն փոխել է իր չվերթերերի ուղևորների գրանցած բեռնափոխադրման կանոնները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նորամուծություններն առաջին հերթին կանդրադառնան բիզնես կարգի ուղևորների վրա, բեռնափոխադրման անվճար նորմն այժմ կազմում է երկու տեղը՝ 32-ական կիլոգրամ: Ըստ կանոնների՝ 2011թ.-ի ապրիլի 1-ից նման կարգի ուղևորների համար անվճար նորմը կազմում էր երեք տեղ՝ 23-ական կիլոգրամ:
Էկոնոմ կարգի ուղևորների բազային պայմաններն անփոփոխ են մնացել՝ մեկ տեղի համար ավելի քան 23 կգ:
«Ստատուս» խմբի սակագներով ճանապարհորդող էկոնոմ կարգի ուղևորների համար անվճար բեռնափոխադրման նորմը կազմում է երկու տեղ՝ 23-ական կգ յուրաքանչյուրի համար:
Բեռնափոխադրման լրացուցիչ նորմը (գումարած մեկ տեղ) նախատեսված է Gold/Elite Plus և Silver/Elite քարտերապանների համար:
Ուղեբեռի յուրաքանչյուր տեղի չափը բոլոր դեպքերում չպետք է գերազանցի երեք չափսերի գումարով 158 սանտիմետրը: Հավելյալ ուղեբեռի վճարման դրույքներն անփոփոխ են մնացել:
«Աէրոֆլոտ» ԲԲԸ-ն ուշադրություն չի դարձնի ուղեբեռի գրանցման ներկայացրած տեղերի քանակը, եթե դրա գումարային քաշը, ներառյալ ձեռքի ուղեբեռը, չի գերազանցում 10 կգ-ը: -0-