ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 5-ին աշխատանքը դադարեցրած Տագանկայի թատրոնի կայքը վերսկսել է գործունեությունը՝ սեպտեմբերի 15-ին սեզոնի բացման մասին լուրով։
Մինչև աշխատանքի դադարեցումը կայքում հրապարակված վերջին լուրը Լյուբիմովայի պաշտոնական նամակն է՝ ուղղված Լյուդմիլա Շվեցովային, որտեղ այժմ արդեն Տագանկայի նախկին ղեկավարը բացատրել է իր հեռացման պատճառները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ կայքի հետ դադարեցրել էր աշխատանքը նաև ֆորումը, որտեղ թատրոնում եղած կոնֆլիկտի մասին «թեժ» բանավեճեր էին ընթանում։
Այն բանին, որ Տագանկայի թատերախումբը, որը մնացել է առանց Լյուբիմովի, բայց նրա խաղացանկով, պատրաստվի նոր սեզոնին և հաջողությամբ անցկացնի ամառային հյուրախաղերը Հունաստանում, կհետևի Վալերի Զոլոտուխինը, ով ժամանակավոր կատարում է տնօրենի պարտականությունները՝ գեղարվեստական ղեկավարի լիազորություններով։ -0-