Հայրենակիցների աջակցության հիմնադրամը կսկսի աշխատանքը 2012 թվականից. ՌԴ ԱԳՆ լիազոր

21.06.2011, 15:01
Հայրենակիցների աջակցության հիմնադրամը կսկսի աշխատանքը 2012 թվականից. ՌԴ ԱԳՆ լիազոր

Արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության և իրավունքների պաշտպանության հիմնադրամը կսկսի աշխատանքը 2012 թվականի հունվարից, երեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերի լիազոր Կոնստանտին Դոլգովը։

«Նախատեսվում է սկսել հիմնադրամի աշխատանքը 212 թվականի հունվարից»,- ասել է Դոլգովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա՝ հիմնադրամը ստեղծվում է «մեր հայրենակիցների իրավական, տեղեկատվական, ֆինանսական և այլ աջակցության համար նրանց իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքում»։

Դոլգովը նշել է, որ հիմնադրամը, որի ստեղծման մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2011 թվականի մայիսի 25-ին, հիմնվել է ՌԴ ԱԳՆ և Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ։ -0-