ՌԴ ՌՕՈՒ հրամանատարը կմասնսակցի Թուրքիայում կայանալիք միջազգային ավիաշոուին

31.05.2011, 15:41
ՌԴ ՌՕՈՒ հրամանատարը կմասնսակցի Թուրքիայում կայանալիք միջազգային ավիաշոուին

ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ գնդապետ Ալեքսանդր Զելինը կմասնակցի  Ստամբուլում և Իզմիրում կայանալիք միջազգային ավիաշոուին՝ Թուրքիա կատարած իր այցի շրջանակներում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌՕՈՒ-ի գծով ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Վլադիմիր Դրիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

օրվա ընթացքում ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ գնդապետ Ալեքսանդր Զելինը կմասնակցի ՌՕՈՒ հրամանատարների միջազգային համաժողովին և միջազգային ավիաշոուին, որը նվիրված է Թուրքիայի ՌՕՈՒ կրթության 100-ամյակին, որոնք տեղի կունենան Ստամբուլ և Իզմիր քաղաքներում»,- ասաց Դրիկը։

ՌՕՈՒ հրամանատարի այցը սկսվում է մայիսի 31-ին և կավարտվի հունիսի 4-ին։

Ըստ Դրիկի՝ հրամանատարի այցն անցկացվում է Թուրքիայի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Հասան Աքսայի հրավերով։ Ուղևորությունը կանցկացվի Ռուսաստանի և Թուրքիայի  Զինված ուժերի միջև երկկողմ կապերի ամրապնդման և զարգացման շրջանակներում։ -0-