ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 29-ին Կարագանդայում տեղադրված "Где-где? В Караганде!" արձանը չի դիմացել լուսանկարվել ցանկացողների հոսքին և ուղարկվել է վերանորոգման, հաղորդում է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը:
Ռեստորանի այցելուները, որի բակում տեղադրված էր արձանը, ակտիվորեն լուսանկարվում էին քանդակի ֆիգուրների հետ, իսկ առավել կայտառները նստում էին ֆիգուրների վրա: Այս ամենի հետևանքով պոլիմերային քանդակները չեն դիմացել և թեքվել են: Քանդակները տարվել են վերանորոգման, իսկ արձանից մնացել են միայն ճամպրուկը, արջամուկը (քաղաքի խորհրդանիշը) և ճանապարհային ցուցիչը: Արձանի հեղինակներ Մուրատ Մանսուրովն ու Վիկենտի Կոմկովը խոստանում են վերականգնել արձանը, և այն շուտով կրկին կուրախացնի քաղաքացիներին:
Թևավոր խոսքին նվիրված աշխարհի առաջին արձանը ստեղծվել է ժողովրդի միջոցներով և բացվել է շոումեն Բարի Ալիբասովի մասնակցությամբ, ով գաղափարի հեղինակն է:-0-