ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները Դնեպրոպետրովսկում ահաբեկչության դեմ պայքարի հարցեր են քննարկել

24.05.2011, 19:59
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները Դնեպրոպետրովսկում ահաբեկչության դեմ պայքարի հարցեր են քննարկել

ԱՊՀ մասնակից-պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները երեքշաբթի Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում քննարկել են ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի հարցերը, նշվում է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները ուղենշել են կոռուպցիային և ֆինանսատնտեսական ոլորտում իրականացվող հանցագործություններին համատեղ հակազդելու արդյունավետության բարձրացման ուղիները:

Նիստին դիտորդի կարգավիճակով ավանդաբար մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:-0-