ՄԱԿ-ը գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման հարցում ՀԱՊԿ-ի ներդրման հույսն ունի

22.04.2011, 20:04
ՄԱԿ-ը գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման հարցում ՀԱՊԿ-ի ներդրման հույսն ունի

ՄԱԿ-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օգնության հույսն ունի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման հարցում, ՀԱՊԿ-ը առաջարկում է ընդլայնել նաև համագործակցությունը թմրամոլների վերականգնման ոլորտում։

«Ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է, ՄԱԿ-ի շրջանակներում գլոբալ հակաահաբեկչական ռազմավարություն կա, և մենք այդ ռազմավարության իրականացման հարցում ՀԱՊԿ երկների մասնակցության հույսն ունենք»,- ուրբաթ Մոսկվայում ՀԱՊԿ-ին առընթեր մշտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ հանդիպումից հետո հայտնեց, որ ՀԱՊԿ-ն նաև  մտադիր է համագործակցություն ընդլայնել թմրամոլության սպառնալիքի դեմ պայքարի ոլորտում և թմրամոլների վերականգնման ուղղությամբ։

Բացի այդ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Պան Գի Մունի հանդիպման ժամանակ քննարկվել են խաղարարար գործունեության հարցերը։ «ՄԱԿ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ խաղարարար գործունեության հանդեպ»,- նշեց նա։ Նաև քննարկվել են կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման համար կանխարգելիչ գործունեության հարցերը։ -0-