Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո կկազմակերպվի

19.04.2011, 15:31
Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո կկազմակերպվի

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո կանցկացվի ապրիլի 20-ին Մոսկվայի գրողների կենտրոնական տան մեծ դահլիճում, հաղորդում է «Հայ-ռուսական միություն» կազմակերպությունը:

Միջոցառման պաշտոնական մասում ելույթ կունենան քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ: Երեկոյի շրջանակներում ելույթ կունենա Ա. Ա. Յուրլովայի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական երգչախմբային կապելլան:

«Այս միջոցառումամբ ռուսաստանյան հասարակությունը հարգում է 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Միջոցառումը կազմակերպել է «Ռուս-հայկական միություն» կազմակերպությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հետ համատեղ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

 Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-