+4
Եղանակը Երևանում
Հայ

Մինսկի ահաբեկչության իրականացողները բարոյական և ֆիզիկական այլանդակներ են. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

18:01
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մինսկում տեղի ունեցած ահաբեկչության իրականացնողները  բարոյական և ֆիզիկական այլանդակներ են, կարծում է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն:

«Կարելի է մի բան ասել. նա, ով այս ամենն արել է, չարագործ է, բարոյական և ֆիզիկական այլանդակ: Ամենագլխավորն այն է, որ նա չխուսափի պատժից», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Սուխորենկոն:

Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը էմոցիոնալ շոկ է առաջացնում:

«Հիմա դժվար է նույնիսկ անհավանական տարբերակ առաջ քաշել: Դուք գիտեք, որ մեր հանրապետությունը հանգիստ, խաղաղ, ամբողջովին չեզոք, անկախ պետություն է, և հանկարծ այպիսի բան է տեղի ունենում... Ժամանակը ցույց կտա, թե ինչն է այս ամենը հետևում կանգնած, սակայն հիմա դեռ շատ դժվար է», - ասաց Սուխորենկոն, ով ավելի վաղ գլխավորել է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն:

Նրա խոսքերով՝ «ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել ահաբեկչության ուղղությունը»:

«Եթե գոնե լինեին ինչ-որ ակնհայտ և կամ գաղտնի նախադրյալներ, սպառնալիքներ... Ազգամիջյան և միջկրոնական իրավիճակը մեզ մոտ խաղաղ է, ահաբեկչության համար ներքին նախադրյալներ ևս չկան: Հասարակությունը հանգիստ է, համբերատար, չի հանդուրժում ահաբեկչությունը: Ավելին, մենք միշտ վերապրել և ցավել ենք այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում, այդ պատճառով շատ դժվար է որևէ կոնկրետ, համարժեք բան ասել», - ասաց դեսպանը:

Սուխորենկոն նշեց, որ հաշվի առնելով Պետական անվտանգության կոմիտեում իր 25-ամյա աշխատանքը՝ ինքը փորձում է որևէ դրդապատճառ գտնել, սակայն շատ դժվար է որևէ կոնկրետ տարբերակ գտնել:

Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյում պայթյուն է տեղի ունեցել երկուշաբթի, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Վերջին տվյալներով՝ մահացել է 12, վիրավորվել ավելի քան 150 մարդ, որոնցից 22-ն այժմ ծանր վիճակում են: Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկություն է որակել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի