Մոսկվայի շրջանում 2011 թ.-ի առաջին եռամսյակում ամենից հաճախ առևանգվող մեքենան Honda Accord-ն է

11.04.2011, 14:39
Մոսկվայի շրջանում 2011 թ.-ի առաջին եռամսյակում ամենից հաճախ առևանգվող մեքենան Honda Accord-ն է

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի շրջանում 2011 թ.-ի առաջին եռամսյակում ամենից հաճախ առևանգվող մեքենան Honda Accord-ն է, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Toyota Camry-ն և Honda CR-V-ն, վկայում են «Էշելով Գեոլայֆ» ընկերությունների խմբի վերլուծական բաժնի տվյալները, որը զբաղվում է ավտոմեքենաների համար հակաառևանգային լուծումների մշակմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամենից հաճախ առևանգվող մեքենաների հնգյակում են հայտնվել նաև Toyota Land Cruiser-ը և Mazda 6-ը:

Ընկերության տվյալների համաձայն՝ ամենավտանգավոր շրջանը, որտեղ գրանցվել են առևանգման և առևանգման փորձերի ամենից շատ դեպքերը, Մոսկվայի հարավ-արևմտյան վարչական օկրուգն է: Երկրորդ տեղում է Հյուսիս-արևմտյան վարչական օկրուգը, ավտոառևանգողների շրջանում երրորդ տեղն է զբաղեցնում Հարավ-արևելյան վարչական օկրուգը: -0-