Պետդումայի մանդատի և պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովը խորհրդարանի ստորին պալատին հրահանգել է համաձայնություն տալ ՌԼԴԿ պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելուն։ Պալատի որոշման քննարկման առաջարկվող ամսաթիվը մարտի 9-ն է։
Որոշման նախագծի տեքստը տեղադրված է պալատի պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Համաձայնություն տալ Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանի 2011 թվականի հունվարի 31-ի որոշմանը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի պատգամավոր Աշոտ Գևորգի Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելուն»,- ասվում է փաստաթղթում։
Այժմ ԱՄՆ-ում բնակվող պատգամավորի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն)։ Դրա պատժամիջոցը նախատեսում է մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում։ Անցյալ տարվա նոյեմբերին ՌԴ Քննչական կոմիտեն Եղիազարյանի նկատմամբ դաշնային, իսկ դեկտեմբերի վերջին՝ միջազգային հետախուզում էր հայտարարել։ --0—