«Ռուսաստանի լավագույն արշավորդ-2010»-ի մրցանակը հանձնվել է Վիտալի Պետրովին

23.02.2011, 18:25
«Ռուսաստանի լավագույն արշավորդ-2010»-ի մրցանակը հանձնվել է Վիտալի Պետրովին

«Լոտուս-Ռենո» «Ֆորմուլա-1» թիմի անդամ Վիտալի Պետրովը «2010թ.-ի Ռուսաստանի լավագույն արշավորդի» մրցանակակիր է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Զա ռուլյոմ» հանդեսի հիմնադրած մրցանակով Պետրովին պարգևատրելու  արարողությունը տեղի է ունեցել «Զա ռուլյոմի» աստղերի ավանդական արշավների  ժամանակ։ «Ֆորմուլա-1»-ի առաջին ռուս մասնակիցը նույնպես այդ մրցանակին է արժանացել 2005թ.-ին։ 

«Ինձ համար շատ հաճելի է ստանալ այդ մրցանակը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք երկրպագում և անհանգստանում եք մեզ համար, մենք կաշխատենք ձեզ միայն ուրախացնել։ Եվ շնորհավոր բոլորի տոնը»,- ասաց Պետրովը։

Հարցմանը մասնակցել են առաջատար հրատարակչությունների լրագրողները, ովքեր լուսաբանում են ավտոսպորտի թեման։ -0-