Ուկրաինուհին 66 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել

23.02.2011, 17:40
Ուկրաինուհին 66 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել

Չեռնիգովի 66-ամյա բնակչուհին առաջին երեխային է ծննդաբերել, չորեքշաբթի հայտնեց Չեռնիգովի ծննդատան գլխավոր բժիշկ Վասիլի Գուսակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ երեխան հասուն և առողջ է ծնվել։ Աղջնակն ավելի քան 3,3 կիլոգրամ է, նրա հասակը 54 սանտիմետր է։

Ըստ Գուսակի՝ չեռնիգովցի կինը Ուկրաինայի տարիքով ամենամեծ ծննդաբերող կինն է։

 «Սա առաջին դեպքն է Ուկրաինայում, նույնիսկ Ռուսաստանում, երբ նման տարիքում կինն առաջնեկ է ծնում»,- բժշկի խոսքը մեջբերում է ՈՒՆԻԱՆ տեղեկատվական ուկրաինական գործակալությունը։

Այժմ մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է, սակայն հաշվի առնելով մոր տարիքը՝ նա երեխայի հետ որոշակի ժամանակ բժիշկների վերահսկողության տակ կմնա։ -0-