Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհեր չկան. ԶԼՄ

03.02.2011, 19:40
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհեր չկան. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սու-25 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի Քյուրդամիր շրջանում, հինգշաբթի հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էլդար Սաբիրօղլուի խոսքերով՝ ռազմական գրոհայինը կործանվել է վայրէջք կատարելիս, ինքնաթիռի անձնակազմը կատապուլտով դուրս է նետվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդաչուները չեն տուժել: Այժմ հետաքննվում են միջադեպի պատճառները:-0-