ՀԱՊԿ մշտական խորհուրդը գործնական լուծումների ծրագիր է մշակում

26.01.2011, 19:59
ՀԱՊԿ մշտական խորհուրդը գործնական լուծումների ծրագիր է մշակում
ՀԱՊԿ մշտական խորհուրդը գործնական լուծումների ծրագիր է մշակում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործումը դարձել է չորեքշաբթի ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի նիստի թեման, որին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԻԱ Նովոստիին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ 

ՀԱՊԿ ՀԱՆ նստաշրջանի ընթացքում 2010 թվականի դեկտեմբերին ընդունվել է 34 փաստաթուղթ։ Դրանցից 10-ը ճգնաժամային արձագանքման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման ու օգտագործման հարցերի կատարելագործման, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման համաձայնագրերի ու արձանագրությունների դաշինքի խնդիրներին վերաբերող միջազգային պայմանագրեր են։

ՀԱՊԿ ներկայացուցչի խոսքով՝ Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից պայմանավորվածությունները կյանքի կոչելու համապատասխան ծրագիրը ներկայացվել է 2011 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի կողմից։

Նիստում դիտարկվել է նաև Պայմանագրի Կազմակերպության քարտուղարությունում քվոտային պաշտոնների 2012-2014 թվականների բաշխման որոշման նախագիծը։
ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը։ -0-