Ռոզենբաումի ներկայացուցիչները հերքում են նրա հոսպիտալացման վերաբերյալ հաղորդագրությունը

11.01.2011, 19:36
Ռոզենբաումի ներկայացուցիչները հերքում են նրա հոսպիտալացման վերաբերյալ հաղորդագրությունը

Տեղեկությունն այն մասին, որ հայտնի երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը Պետերբուրգի հիվանդանոց է տեղափոխվել, իրականությանը չի համապատասխանում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեցին արտիստի ներկայացուցիչները։

Այն մասին, որ եգիչը Պետերբուրգի «Ալմազովի անվան սրտի, արյան և էնդոկրինոլոգիայի դաշնային կենտրոնի» վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց բուժհաստատության աղբյուրը։ «Հիվանդը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, պատրաստվում է վիրահատության»,- ասաց աղբյուրը՝ չպարզաբանելով ախտորոշումը՝ համաձայն որի երաժիշտը հոսպիտալացվել է։

Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Ռոզենբաումը հիվանդանոց է տեղափոխվել  կաթվածով։

«Ես քիչ առաջ նրա հետ էի խոսում հեռախոսով։ Ալեքսանդր Յակովլևիչը գտնվում է Պիտերի իր գրասենյակում։ Նա ողջ է և միանգամայն առողջ է»,- ասաց «ՌԻԱ Նովոստիին» ադմինիստրատոր Օլգա Տիտովան։

Ռոզենբաումի գրասենյակից «ՌԻԱ Նովոստին» ևս տեղեկացրեցին, որ «Ալեքսանդր Յակովլևիչը լավ է»։ -0-