+11
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ-ն կողմ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը հակաահաբեկչության ոլորտում. Բորդյուժա

15:51
21 Դեկտեմբերի 2010

ՀԱՊԿ-ն կողմ է ՆԱՏՕ-ի հետ գործնական փոխգործակցությանը հակաահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման և նարկոտրաֆիկի դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման դեպքում, երեքշաբթի հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հանդես գալով Դաշնային խորհրդում ։

«Արևմտաեվրոպական ուղղությամբ շարունակվում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի մոտեցման գործընթացը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու սահմաններին, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել։ Ակնհայտ է սպառազինությունների մրցարշավի իրական վտանգը, լարվածության և անվստահության աճի մակարդակի ավելացումը»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բորդյուժայի խոսքերով՝ լարվածությունը հանելուն կաջակցի փոխգործակցությունը ՌԴ և ՆԱՏՕ-ի միջև, ինչպես նաև ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի միջև։

Խոսելով Անդրկովկասում իրավիճակի մասին՝ նա նշեց, որ այնտեղ իրավիճակի կայունացմանը չի նպաստում «վրացական ղեկավարության դիրքորոշումը, հակառուսական հիսթերիայի խտացման նրա ակցիաները և արևմտյան երկրների օգնությամբ ռազմական ներուժի վերականգնման նրա քայլերը»։ Բորդյուժան նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ռազմական բյուջեի «ոչ համաչափ» աճի կապակցությամբ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ կովկասյան տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ ապակայունացնող ազդեցություն է գործում նաև Հյուսիսային Կովկասի հանրապետությունների իրադարձությունները, ծայրահեղականության դրսևորումները Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո Բալկարիայում, Կարաչաևո Չերկեսիայում և Չեչնիայում։

Խոսելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այն «բարդ» համարեց՝ լարվածության հետագա աճի սուր արտահայտված հեռանկարով։ Այստեղ, նրա խոսքերով, հավաքական անվտանգության համար իրական վտանգ ներկայացնող գլխավոր ապակայունացնող գործոնը վերջին ժամանակներում ծայրահեղական և ահաբեկչական ուժերի նկատելի ակտիվացումն է, ինչպես նաև Աֆղանստանից հանցավոր խմբավորումների գործողությունները մի շարք կենտրոնասիական պետությունների սահմանամերձ տարածքներ տեղափոխելու փորձերը։

«Ապակայունացնող գործոն են նաև արմատական իսլամիզմի կողմնակիցների թվի աճը, երբեմն մարդկային զոհերի պատճառ հանդիսացող միջազգային հակասությունների սրումը, ջարդերն ու զանգվածային անկարգությունները»,- ասաց Բորդյուժան։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է