Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ՀԱԽ հերթական նստաշրջանը

10.12.2010, 10:58
Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ՀԱԽ հերթական նստաշրջանը
Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ՀԱԽ հերթական նստաշրջանը

ՀԱՊկ անդամ-պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նստաշրջանը տեղի կունենա ուրբաթ Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները կքննարկեն օրակարգը, որի համաձայն՝ ԱԳՆԽ-ի, ՊՆԽ-ի և ԱԽՔԿ-ի այսօր տեղի ունեցած համատեղ նիստի ընթացքում պատրաստվել և համաձայնեցվել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերի, հավաքական անվտանգության ուժերի կարգավիճակի և համակարգի միջոցների, ռազմատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը», - նշեց  Զայնետդինովը:

ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանին կքննարկվեն նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության ոլորտներում և այլ ուղղություններում Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը: Զեկույցով հանդես կգա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Օրակարգում ավելի քան 30 հարց է ներառված:-0-