Կրասնոդարում նոր հայկական եկեղեցի է օծվել

23.11.2010, 15:56
Կրասնոդարում նոր հայկական եկեղեցի է օծվել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ձեռամբ օծվել է Կրասնոդար քաղաքի Պաշկովկա շրջանում կառուցված հայկական Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ նոր եկեղեցին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Թեմի մամլո դիվանից։

Օծման կարգն անցկացվել է նախորդ կիրակի հոգևորական դասի ներկայությամբ։ Պաշկովկայում ապրում է ավելի քան 5 հազար հայ, ովքեր 20-րդ դարի սկզբին Ռուսաստան են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Կարս, Մուշ քաղաքներից։

«Թեև Կրասնոդար քաղաքում առաջնորդարանի կողքին գործում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, սակայն քաղաքում հայության ավելացումը նոր սրբավայրերի կառուցման անհրաժետություն է առաջադրում»,- ասվում է հաղորդագրությունում։

Սուբ Սահակ-Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է Անդրեյ Ամոսովի բարերարությամբ և Պաշկովկայի հայության աջակցությամբ։

Եկեղեցու օծմանն իրենց մասնակցությունն էին բերել քաղաքային իշշխանության ներկայացուցիչներ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, այլ քույր եկեղեցիների բարձրաստիճան եկեղեցականներ, ինչպես նաև այլադավան, այդ թվում՝ իսլամ դավանող ներկայացուցիչներ։ -0-