Կոբզոնի վիրահատությունը նորմալ է անցել. սրտի վիրաբույժ Բոկերիա
ԵՐԵՎԱՆ 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիան երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ հայտնի երգիչ և քաղաքական գործիչ Իոսիֆ Կոբզոնը սրտի վիրահատություն է տարել, այն նորմալ է անցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով Կոբզոնի վիճակի մասին հարցին՝ սրտի վիրաբույժն ասել է. «Այո, իհարկե, ամեն ինչ նորմալ է»:
Երգիչ, գործարար, քաղաքական գործիչ Իոսիֆ Կոբզոնը ծնվել է 1937 թ.-ի սեպտեմբերի 11-ին:
Ավելի վաղ ևս տեղեկացվում էր Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրների մասին: 2004 թ.-ին երգչի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, որը վիրահատվել էր: 2009 թ.-ի հուլիսին Կոբզոնը պլանային վիրահատության ենթարկվեց Կաշիրկայի վրա գտնվող ուռուցքաբանական կենտրոնում:
Հոկտեմբերին Ղազախստանում կազմակերպված հոգևոր մշակույթի համաշխարհային համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս երգիչն իրեն վատ էր զգացել և տեղափոխվել Աստանայում գտնվող նախագահական կլինիկա:-0-