Պուտինը չափազանց կարևորում է ԵվրԱզԷսի շրջանակներում դատարանի ստեղծումը

19.11.2010, 18:58
Պուտինը չափազանց կարևորում է ԵվրԱզԷսի շրջանակներում դատարանի ստեղծումը
Պուտինը չափազանց կարևորում է ԵվրԱզԷսի շրջանակներում դատարանի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը չափազանց կարևորում է ԵվրԱզԷս-ի շրջանակներում դատարանի ստեղծումը, որը մասնավորապես, կդիտարկի ընկերությունների միջև ծագած վեճերը։

«Չափազանց կարևոր եմ համարում այն, որ Միությունում վեճերի լուծման մասնագիտացված մարմին է ստեղծվում, որի հասանելիություն կունենան ոչ միայն կազմակերպության պետությունները, այլ նաև տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում՝ երրորդ երկրներից»,- ասաց Պուտինը, ուրբաթ հանդես գալով ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստում։

Ըստ նրա, վեճերի լուծման նոր մեխանիզմն «անկասկած, կծառայի Ընկերակցության ներսում առևտրատնտեսական կապերի կայուն զարգացմանը»։ Դա, իր հերթին, կբարձրացնի ԵվրԱզԷս-ի շուկաների ներդրումային և գործարար գրավչությունը, ասել է Պուտինը։

Տնտեսվարող սուբյեկտների՝ Մաքսային միության շրջանակներում վեճերի վերաբերյալ ԵվրԱզԷս-ի դատարան դիմելու պայմանագիրը ծրագրվում է ստորագրել այդ կազմակերպության միջպետական խորհրդի այսօրվա նիստի արդյունքներով։ -0-