Վրացական արդարադատությունը գործանականում ավարտել է Հայաստանի երկու քաղաքացիների կողմից Վրաստան հարստացված ուրան ներկրելու մասին գործի քննությունը, շուտով կհրապարակվի նրանց դատավճիռը, երկուշաբթի հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ութիաշվիլիին։
Հեռուստաընկերության տվյալներով, 2010 թվականի մարտին Հայաստանի մաքսանենգներին հաջողվել է Երևանից Թբիլիսի ուղևորվող գնացք մտցնել 18 գրամ հարստացված ուրան։Գործը քննվում քննվում է որպես «գաղտնի»։
«Այդ մարդիկ Վրաստան են ներկրել 18 գրամ հարստացված ուրան։ Հարստացման որակը 90 տոկոս է եղել։ Այն տեսականորեն կարող էր օգտագործվել միջուկային ռումբի համար, բայց քանակը քիչ է եղել»,- տեղեկացրել է Ութիաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նա հայտնել է, որ Վրաստանի իրավապահ մարմինները տվյալներ ունեն այն մասին, թե ով է նրանց փոխանցել հարստացված ուրանը, թեև տվյալ փուլում սկզբնաղբյուրը հայտնի չէ։
Հեռուստաընկերությունը հայտնում էմ որ ձերբակալվածներն ընդունում են իրենց մեղքը, իսկ նրանցից մեկը խնդրում է իր հետ դատավարական գործարք կնքել, որը ենթադրում է մեղադրյալի ազատում մեղավորության ճանաչման դեպքում և համագործակցություն քննության հետ։ -0-