ԱՊՀ-ում Ֆինանսական հետախուզության ղեկավարների խորհուրդ է ստեղծվում

01.11.2010, 12:51
ԱՊՀ-ում Ֆինանսական հետախուզության ղեկավարների խորհուրդ է ստեղծվում
ԱՊՀ-ում Ֆինանսական հետախուզության ղեկավարների խորհուրդ է ստեղծվում

ԱՊՀ-ի շրջանակներում ծրագրվում է Ֆինանսական հետախուզության ղեկավարների խորհուրդ ստեղծել, ասվում է երկուշաբթի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նոյեմբերի 2-3-ին Մինսկում կանցկացվի փորձագիտական խմբի նիստը, որի ընթացքում կհամաձայնեցվի ԱՊՀ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Հանցավոր եկամուտների օրինականացումն ու ահաբեկչության ֆինանսավորումն այսօրվա դրությամբ ողջ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքներն են: Այդ հանցագործությունները միջազգային բնույթ ունեն, դրանք կանխելու համար հարկավոր է միանգամից մի քանի պետությունների ջանքերի համակարգում, այդ պատճառով ԱՊՀ երկրները որոշում են ընդունել ստեղծել ճյուղային համագործակցության հատուկ մարմին», - պարզաբանել են մամուլի ծառայությունից:

Խորհրդի գործառույթների մեջ կներառվի համագործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ նպատակային ծրագրերի և առաջարկների մշակումը, խորհուրդը կաջակցի նաև ԱՊՀ երկրների կողմից Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային խմբի 40 խորհուրդների  և ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի ինը հատուկ խորհուրդների ներդրմանը:

Բացի այդ Խորհուրդը պետք է ապահովի ԱՊՀ պետությունների տվյալների միասնական բանկի ստեղծումը հանցավոր եկամուտների «լվացմանը» և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու, շահագրգիռ իրավասու մարմինների հետ համատեղ տնտեսության մասնավոր հատվածում օգտագործվող «լվացող սխեմաների» հայտնաբերման և կանխման ոլորտներում:-0-