Ռուսաստանի խորոշագույն ավիափոխադրող՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, որը Sukhoi Superjet-100 ռուսական տարածաշրջանային նոր ինքնաթիռների մեկնարկային պատվիրատուն է, մինչև տարեվերջ չի ստանա այդ ինքնաթիռներն և այդ կապակցությամբ մտադիր է տուգանքային պատժամիջոցներ ներկայացնել ինքնաթիռների արտադրողին՝ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի ֆինանսների և ներդրումների հարցերով տեղակալ Շամիլ Կուրմաշովը:
«Ոչ, նրանք պատրաստ չեն: Նրանք կարող են դեկտեմբերին մեզ երկու ինքնաթիռ հանձնել, սակայն դրանք «Աէրոֆլոտի» պահանջներին չեն համապատասխանում, այդ ինքնաթիռները լրամշակման կարիք կունենան», - ասել է Կուրմաշովը Ադամ Սմիթի ինստիտուտի կողմից կազմակերպված Ֆինանսական տնօրենների գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով՝ այս պահին այդ ինքնաթիռների համար չկան փորձասարքեր և օդաչուներ, ու դրանք «չեն համապատասխանում «Աէրոֆլոտի» թռիչքային բնութագրերին»:-0-