+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Ռուսաստանին է հանձնել Նովգորոդի հանցավոր խմբավորման ենթադրվող պարագլուխներից մեկին

14:38
25 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Ռուսաստանին է հանձնել դրամաշորթության մեջ մեղադրվող, Նովգորոդի հանցավոր խմբավորման ենթադրվող պարագլուխներից մեկին՝ Թելման Մխիթարյանին, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Նովգորոդի շրջանային ՆԳՎ-ի ներկայացուցիչը՝ չնշելով հանձնման ամսաթիվը:

«Մխիթարյանը գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Մխիթարյանին տանելու են Վելիկի Նովգորոդ:

«Հանցավորման խմբավորման մյուս պարագլուխները նախկինի պես հետախուզման մեջ են», - ավելացրել է ՆԳՎ-ի ներկայացուցիչը:

Վելիկի Նովգորոդի պատվավոր քաղաքացի Մխիթարյանը «Նովգորոդի ապակե մանրաթելի գործարան», «Շիննախագիծ» բաժնետիրական միավորումների և մի շարք այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարն էր: Հետխորհրդային շրջանում նա վերահսկել է շրջանի տնտեսության զգալի մասը:

Մխիթարյանը Նովգորոդի նախկին մարզպետ Միխայիլ Պրուսակի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է մարզպետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը:

Անձը չհաստատված հանցագործները 2005 թ.-ի հունիսին Վելիկի Նովգորոդում ռադիոկառավարվող պայթուցիկ սարքի օգնությամբ մահափորձ են կատարել Մխիթարյանի նկատմամբ: Վերջինս մահափորձի հետևանքով չի տուժել:

Մխիթարյանը ՔՕ 163-րդ հոդվածի երրորդ մասի (դրամաշորթություն) հատկանիշներով հարուցված գործի հիմնական դերակատարներից է: Այդ հոդվածը նախատեսում է 7-15 տարի ազատազրկում՝ մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանքի վճարմամբ:

Մխիթարյանը թաքնվել էր արդարադատությունից, նրա նկատմամբ դաշնային և միջպետական հետախուզում էր հայտարարվել:

Իրավապահները ձերբակալել են նրան օգոստոսի 24-ին Երևանում: Գործակալությունը չունի Մխիթարյանի պաշտպանող կողմի մեկնաբանությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները