Աննախադեպ խիտ սմոգն ու ծխի հոտը, որը Պոդմոսկովյեի հրդեհների պատճառով պատել է չորեքշաբթի Մոսկվան, զգացվում է նաև մետրոյում, հաղորդում են «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները։
Խիտ ծուխ է «կանաչ» ճյուղի, «բաց կանաչ», «նարնջագույն», «մանուշակագույն» կայարանները։ Ծխի հոտն ուժեղ զգացվում է նաև կենտրոնում, այդ թվում «Օխոտնի րյադ» կայարանում։
Առավոտից մետրոյում կարելի է հանդիպել պաշտպանիչ դիմակներով մարդկանց։ Մայրաքաղաքում նման սմոգ չի եղել 1970-ական թվականներից հետո։
Մետրոպոլիտենի ներկայացուցիչը նախօրեին «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ գետնանցումների տեխնիկական ծառայություններն անում են հնարավորինը, որպեսզի նվազեցնեն ծխի հոտը, բայց միաժամանակ նա խոստովանեց, որ իրավիճակը դժվար թե կհաջողվի շտկել մինչև Մոսկվային պատած սմոգը չցրվի։ -0-